«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. ՀՀ-ն բանակցությունների «մենյուում» էր․ ամենավատ առաջարկը՝ այլանդակ բանակցությունների արդյունքում

Լևոն Զուրաբյան. ՀՀ-ն բանակցությունների «մենյուում» էր․ ամենավատ առաջարկը՝ այլանդակ բանակցությունների արդյունքում

- 2019-ի հունիսին Փաշինյանը մերժեց Մինսկի խմբի խաղաղության պլանը, որով պահպանում էինք Լեռնային Ղարաբաղը, Լաչինն ու Քելբաջարը առանց որևէ «Զանգեզուրի միջանցքի»:

- 2020-ի հոկտեմբերի 8-ին Փաշինյանը մերժեց կարգավորման պլանը, որով պահպանում էինք Լեռնային Ղարաբաղը,  և Լաչինը:

- 2020-ի հոկտեմբերի 20-ին Փաշինյանը մերժեց կարգավորման պլանը, որով պահպանում էինք Լեռնային Ղարաբաղն առանց Շուշիի:

- 2020-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը համաձայնեց կարգավորման պլանի, որով պահպանում էինք Լեռնային Ղարսբաղն առանց Շուշիի ու Հադրութի, բայց պետք է Մեղրիի վրայով ադրբեջանական հաղաղորդակցության անվտանգության վերահսկումը հանձնեինք ռուսներին, սակայն հետագայում դա էլ մերժեց:

- Հիմա Փաշինյանն համաձայնեց կարգավորման պլանի, որում բավարարված են Ադրբեջանի բոլոր պայմանները` Զանգեզուրյան միջանցքով հանդերձ, բայց միևնույնն է առայժմ ստացել ենք միայն խաղաղության խոստում:

Փաստորեն 6 տարվա արտաքին քաղաքականությունը Հայաստանին բերեց կարգավորման ամենավատ տարբերակին, որ Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես նվաճում ու խիզախություն:

Երկու տարբերակ է հնարավոր այսուհետև.

1. TRIPP միջանցքի իրականացման շուրջ սկսում է աշխարհաքաղաքական հակամարտություն Հայաստանի համար շատ տխուր հետևանքներով:

2. Ռուսաստանը և Իրանը չեն գտնում Կովկասից մեկուսացվելու հեռանկարներին դիմադրելու բավարար ռեսուրս, և խաղաղության այս պլանը ամրապնդվում է: Այս դեպքում, Հայաստանյան ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ իր հավատարմությունն է հայտնելու Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, և Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանա օգտագործել իշխանությունը պահելու իր գլխավոր գործիքը` սեփական ժողովրդին Ադրբեջանի կողմից սանձազերծվելիք պատերազմով սպառնալը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Ամբողջական՝ Euromedia24.com -ի տեսանյութում