«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Լափամանի չփչփոցն ու «վերահասցեագրված» անվտանգությունը. «ՉԻ»

Լափամանի չփչփոցն ու «վերահասցեագրված» անվտանգությունը. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Արցախի մի քանի ՀԿ-ներ Նիկոլ Փաշինյանին մեղադրել են, որ նա, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանի՝ ԼՂՀ անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը փոխանցել է ուրիշներին և մի կողմ քաշվել։ Պարզ ասած՝ ձեռքերը լվացել է Արցախից։

Իրականում այդպես էլ կա, բայց Նիկոլ Փաշինյանը, ցավոք, միայն Արցախից չէ, որ լվացել է ձեռքերը։...

Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվել է նաև Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման պարտավորությունից։ Համարում է, որ դա իր գործը չէ։ Ուղիղ չի ասում, բայց անընդհատ կրկնում է, որ Հայաստանը «կադաստրի թուղթ չունի», այդ թուղթը պիտի Ալիևը տա՝ չի տալիս, խաղաղության հաստատումը միայն իրենից չի կախված և այլն, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը պայմանավորում է ոչ թե իր, այլ Ալիևի պահվածքով։

Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է գոնե ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի՞ համար։ Ոչ, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե «աղքատությունը մարդկանց գլխներում է», «80 հազար դրամով աշխատողը կրթություն չունի», և ընդհանրապես՝ «ինձանից ի՞նչ եք ուզում, գնացեք ոչխար պահեք»։ Կամ գուցե նա պատասխանատու է երկրում տիրող դատաիրավական «բեսպրեդելի» կամ իր թիմակիցների խայտառակ պահվածքի՞ համար։ Դարձյալ ոչ, որովհետև ինքը, հասկանում եք, դատաիրավական համակարգի գործունեությանն ընդհանրապես չի խառնվում, թիմակիցների մոտ էլ «թղթերով ամեն ինչ կարգին է»։ 

Նույն վիճակն է նաև բոլոր մնացած ոլորտներում, ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, իրեն պատասխանատու է համարում միայն բյուջեի գումարները ծախսելու համար։ Այ այդ գործառույթը նա հաստատ որևէ մեկին «չի պատվիրակի»։ Իսկ ի՞նչ տրամաբանությամբ են իրականացվում այդ ծախսերը։ Տրամաբանությունը բավականին պարզունակ ու տեսանելի է։ Մարդը եկել է իշխանության, հրաժարվել է որևէ պատասխանատվությունից՝ իրեն վերապահելով միայն բյուջեն վայելելու իրավունքը, կործանել է հնարավոր ամեն ինչ, շատ լավ գիտակցում է, թե ինչ մեծ հանցանք է գործել, ու կաշին փրկելու համար պիտի հնարավորինս ընդլայնի մեղսակիցների շրջանակը։ Հենց այդ տրամաբանությամբ էլ բյուջեն ծախսվում է։ Յուրայիններին կարելի է կաշառք տալ պարգևավճարների տեսքով, իսկ պոտենցիալ դժգոհների երեսին շպրտել՝ «բա որ դավաճան եմ, ինչո՞ւ եք էդ նպաստները ստանում, մի՛ ստացեք» (այսինքն՝ եթե ստանում եք, ուրեմն ինձ հետ հավասար դավաճաններ եք, դե լափեք ու սթրվեք տեղներդ)։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր կդժգոհեն, որ ահա երկիրն այս վիճակում՝ իմքայլական ուսապարկերը միլիոնանոց «կայֆերի մեջ են», կարելի է փառատոններ կազմակերպել ու թանկանոց շոումեններ հրավիրել։ Որպեսզի նրանք նույնպես այդ «միլիոնանոց կայֆերից» իրենց բաժինը ստացած լինելու պատրանք ունենան ու այդպիսով առնվազն հոգեբանորեն իրենք իրենց նույնպես մեղավոր համարեն երկրի այս վիճակի համար։ Հասկանալի է, չէ՞ որ որևէ «պլանքյաշի» համերգի տակ ցկցկացողն այլևս չի հայհոյի եվրոպական որևէ բուտիկում երջանիկ ժպիտով ակնոց փորձող պայմանական Ալենչոյին։ Եթե հայհոյի էլ՝ յուրային ֆեյքերով վրա կտան, թե «էն դու չէի՞ր սովամահ լինող Արցախի ֆոնին ցկցկում, արա՛, դե սուս մնա, դու մեզանից պակաս պատասխանատու չես»։

Ահա սա է տեղի ունենում այսօրվա Հայաստանում։ Մի ամբողջ պետության բնակչություն այդ նույն պետության բյուջեի հաշվին դեգրադացվում է՝ ինչ է, թե բյուջեի կողքին պատահաբար հայտնվածների լափելու չփչփոցի ձայնը մի քիչ խլացվի։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: