Պաշտոնական
Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպում է նախաձեռնել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների` Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուբյուլօղլու հետ քննարկել է հայ–ադրբեջանական թեման։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպումը կայացել է ԱԳՆ ընդունելությունների տանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասի անվտանգության ապահովման հարցերը, հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ: