Կարեվոր
Le Figaro-ի փոխտնօրեն. «Դիմակներն ընկել են. ադրբեջանցի պսևդոակտիվիստների տեղում զինվորներ են»

Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ:Այս մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մինչև -10° ջերմաստիճանի պայմաններում ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքվում տաքանալու։ Նրանց տեղում զինվորներ են: Դիմակներն ընկել են. Լաչինի միջանցքի արգելափակումը իսկապես պատերազմի առաջին արարն է Արցախի հայության դեմ», - գրել է Բյուսոնը՝ գրառմանը կցելով նաև լուսանկարներ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։