«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լեհ իրավաբանն Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում

Լեհ իրավաբանն Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը պատերազմի առաջին օրերից ստորագրահավաք նախաձեռնեց՝ Ադրբեջանին Հաագայի դատարանի առջև կանգնեցնելու համար։ Պատերազմի ավարտից հետո էլ նա չդադարեցրեց պայքարը հանուն արդարության։ Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է անցկացրել լեհ գործչի հետ։

Ադրբեջանը հերթական անգամ փորձել է նավթադոլարներով քողարկել իր երկրի ռազմական հանցագործությունները։ Այս անգամ էլ 50․000 դոլար են առաջարկել լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկի լռության համար։ Բանն այն է, որ մի քանի օրից Լեհաստանում լույս կտեսնի նրա «Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ընդդեմ հայերի․ Արցախ–2020» գիրքը։ Այն պատմում է հայ ռազմագերիների հանդեպ ադրբեջանցիների անմարդկային, հանցագործ վերաբերմունքի մասին։

«Ադրբեջանի կառավարությունը քեզ կտա 50․000 դոլար, եթե դու չհրատարակես Ադրբեջանի հանցագործությունների մասին գիրքը։ Եթե հետաքրքրված ես, հունվարի 25-ին ֆեյսբուքի քո էջում դիր Բաքվի նկարը»։

Այսպիսի առաջարկ է օրերս ստացել պարոն Բուչեկը։

Բաքվի նկարի փոխարեն նա հրապարակել է կաշառքի փորձի սքրինշոթն ու իր պատասխանը Ալիևին․ «Ազատ արձակեք հայ ռազմագերիներին»։

Հաշվի առնելով Ալիևի «հետաքրքրվածությունը» գրքով՝ Բուչեկը խոստացել է օրինակներից մեկը նրան ուղարկել։

Զրույցում պարոն Բուչեկը նշեց, որ գրքում հավաքված փաստերի գրեթե 80 տոկոսը հենց իրենք՝ ադրբեջանցիներն են ուղարկել։

«Նրանք ինձ ուղարկում են սարսափելի լուսանկարներ, տեսանյութեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են սպանում, ներեցեք, ավելի կոպիտ պետք է ասեմ, ինչպես են մորթում հայ ռազմագերիներին։ Նրանք ուղարկում են ինձ այդ դաժան նյութերն ու պարծենում, հպարտանում, գովում իրենց հանցագործությունները»,- պատմում է հեղինակը։

Նա զուգահեռներ է տեսնում արցախյան պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի միջև, երբ մեծ թվով լեհ ռազմագերիներ սպանվեցին։

Մասնագիտությամբ իրավաբան Թոմաշ Լեխ Բուչեկը մարդու իրավունքների պաշտպանությամբ միշտ է հետաքրքրված եղել, բայց դրանով լրջորեն սկսել է զբաղվել տարիներ առաջ, երբ իր ծանոթ հայերից գիրք է նվեր ստացել Սումգայիթի ջարդերի մասին։ Գիրքը հետաքրքրել է նրան։ Կարդացել է, ապա սկսել տարբեր աղբյուրների օգնությամբ լրացուցիչ տեղեկություններ հավաքել տեղի ունեցածի մասին։

«Այդ դեպքերը վաղ անցյալում տեղի չեն ունեցել, այլ ընդամենը տարիներ առաջ, բայց աշխարհը չի խոսում այդ մասին»,-ասում է Բուչեկը։

Նա այստեղ անարդարություն է տեսել ու որոշել ջանքեր ներդնել այս ուղղությամբ։

2018 թվականին նա առաջին անգամ այցելել է Հայաստան, ապա նաև գիրք գրել՝ «Հայ մոր լացը․ 1988թ․ Սումգայիթի հայերի ցեղասպանությունը»։ Խոստովանում է, որ այդ օրվանից իր կապը հայերի հետ ավելի ամրացավ։

Արցախյան երկրորդ պատերազմի մասին իմացել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան` գյումրեցի իր ծանոթից։ Հենց նույն օրը change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել` պահանջելով «մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ»։

Նա նշեց, որ ծրագրում էր հավաքել 250․000 ստորագրություն, բայց հավաքվեց 126․172։ Կասկածներ ունի, որ ադրբեջանցիները փորձել են կոտրել ստորագրահավաքի կայքը։

«Սկզբում օրական լինում էր 1000-5000 ստորագրություն, իսկ նոյեմբերի 2-ից հետո՝ 100-200-ը։ Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից և այլ վայրերից բազմաթիվ հայեր գրում էին, որ ստորագրել են, բայց այդ ստորագրությունները չեն երևում»,- ասում է նա։

Ամենից շատ ստորագրություններ Ֆրանսիայից է հավաքվել։

Ի դեպ, արդեն տևական ժամանակ է՝ Թոմաշ Լեխ Բուչեկը սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիներից՝ օրական միջինը 10-15 նամակ` հիմնականում կեղծ էջերից ուղարկված։ Վերջերս էլ տեսանյութ են ուղարկել, թե ինչպես են թաղում հայ գերիների դիերը։ Տեսանյութին կից գրել են. «Քո վերջն էլ է այսպես լինելու»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում