Լեհ քաղաքական գործիչը իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու խնդրագիր է ստեղծել:
Քաղաքական գործիչը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «խնդրագիրը ստորագրել է 126 176 մարդ: Ստորագրահավաքը պաշտոնապես ավարտվել է: Սա այն մարդկանց ձայնն է, որոնք ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել միջազգային դատարանում»:
Թոմաշ Լեխ Բուչեկը նշել է, որ այս խնդրագիրը ստեղծվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա:
Նա մեկտեղել է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին փաստեր:
Ընդհանուր առմամբ, 40 էջանոց փաստաթուղթը, որը կհրապարակվի 1000 կամ 2000 օրինակով՝ կախված հավաքված միջոցներից, կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին:
Թոմաշ Լեխ Բուչեկն ընդգծել է, որ իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց: