Քաղաքական
ԼՀԿ-ն բացառում է նախկին իշխանության որևէ ուժի հետ համագործակցությունը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի համագործակցի նախկին իշխանության որևէ ուժի, նաև նրանց հետ առնչվող այլ ուժերի հետ:
Այս մասին ընդգծեց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվում են միանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին:
«Նույնիսկ առանց որևէ քննարկում ունենալու բացառում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ը կարող է համագործակցել նախկին իշխանության որևէ ուժի կամ նրանց որևէ կերպ առնչվող ուժերի հետ: Մենք պայքարել ենք և շարունակում ենք պայքարել»,-ասաց Գորգիսյանը: