«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի է մտել (տեսանյութ)

Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի է մտել (տեսանյութ)

ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկը մտած ադրբեջանցին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևն է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։

Տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով։

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տանը 2 անչափահաս է եղել` երկու եղբայրներ։ Ադրբեջանցին մտել է տուն և հաց ու ծխախոտ ուզել։ Երեխաները ճաշ են տվել նրան, իսկ եղբայրներից մեկն առաջարկել է խանութ գնալ և ծխախոտ գնել։

Տնից դուրս գալուց հետո տղան զանգել է ոստիկանություն, որից հետո էլ ոստիկանները եկել և ձերբակալել են ադրբեջանցուն։

-->