Մարտի 1
Մարտի 1-ի գործերով ապօրինի դատապարտվել է 70 քաղբանտարկյալ
Միայն 2008 թ-ի մարտի 1-ի գործերով ապօրինի դատապարտվել են 70 քաղբանտարկյալ։ Բոլորին միասին դատապարտել են 256 տարվա ազատազրկման։ 70 անձ,ազգի ակտիվ հայրենասեր սերուցքը կտրվել է իր ընտանիքից և խոշտանգվել բանտերում։ Նույն տառապանքին արժանացել են նրանց ընտանիքները։
Այս ամենը կատարել են 47 դատավոր։
Մեղադրանքը պաշտպանել են 25 դատախազ։ Այն որ դատավճիռները եղել են անարդար հաստատել է Եվրոպական Դատարանը։
Այսօր Նոր Հայաստանը սկսել է Եվրոդատարանի վճիռների հիման վրա փոխհատուցել 70 քաղբանտարկյալներին իրենց ապօրինի դատապարտման համար։
Սա է այսօրվա դատական և իրավապահ համակարգի իրական դեմքը։
Սա է նրանց արդարությունը,անաչառությունը և անկախությունը։
Բոլորը անխտիր պետք է պատասխան տան խեղված մարդկային ճակատագրերի համար։
Իրավապաշտպան Արտակ Գալստյան