Մարտի 1
«Մարտի 1-ի» գործով հարցաքննվել է Հայկ Հարությունյանը
Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս տեղեկությունը հայատարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Armtimes.com-ի տեղեկություններով, մինչ այս պահը Հայկ Հարությունյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
Նա 2003-ից 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից:
Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը մինչեւ մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն նա չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց նա դա չի արել: