«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Հունիսի 28-ին Մարտակերտի շրջանի Մատաղիսի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ռազմական գործողությունների հետևանքով Մարտակերտի շրջանի Մատաղիսի հատվածն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն: