Մատենադարանն իր դռները բացում է այցելուների առջև
Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
Սիրելի այցելունե´ր,
Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ թանգարանային համալիրը:
Համավարակի պայմաններում անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։
- Թանգարան և ընթերցասրահ այցելության ողջ ընթացքում կրել դիմակ:
- Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով:
- Թանգարանի ներսում և ընթերցասրահում պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
- Բացառվում է այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:
- Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:
- Թանգարանային համալիր և ընթերցասրահ չեն կարող այցելել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուները:
Ընթերցասրահը բաց է երեքշաբթի-շաբաթ, ժամը 10:00-18:00:
Թանգարանը բաց է երեքշաբթի-շաբաթ, ժամը 10:00-17:00:
Թանգարանային համալիր խմբային այցելությունների դեպքում խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ զանգահարելով (010) 562578 հեռախոսահամարով, կամ ուղարկելով նամակ contact@matenadaran.am էլ․հասցեին:
Սիրով սպասում ենք։
Այցելության կարգին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
http://www.matenadaran.am/?id=448&lng=3