«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Մայր Աթոռ. Այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը

Մայր Աթոռ. Այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանի հաղորդագրությունը.

«ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։

Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։

Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը», նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը  հաղորդագրություն է տարածել: