Պաշտոնական
Մայր աթոռի դիվանապետը՝ Փաշինյանին. Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել ճեմարան

Եկեղեցագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան։ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսպես է պատասխանել Նիկոլ Փաշինյանի` եկեղեցու վերաբերյալ հայտարարությանը։
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- ասել է Մայր աթոռի դիվանապետը։
Նշենք, որ Փաշինյանը Տավուշում դպրոցականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել,կարող է կուսակցություն ստեղծել ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալել։