Մեղադրյալ Քոչարյանի գործով դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները (ուղիղ)
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները:
Այս մասին երեկ՝ հունիսի 18-ին դատարանում հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Հիշեցնենք, դատախազ Պետրոս Պետրոսյանը վերաքննիչ ատյանից պահանջում է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը գործի վարույթը կասեցնելու մասին և գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ այն ըստ էության քննելու համար։ Դատախազ Պետրոսյանը նաև պահանջում է հաստատել առաջին ատյանի դատարվոր Դավիթ Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու հիմքերի բացակայությունը։
Դատախազը Վերաքննիչ դատարանից պահանջում է նաև կալանավորել մայիսի 18-ին կալանքից ազատ արձակված մեղադրյալ Ռ.Քոչարյանին:
Տուժող կողմը փաստաբաններ Վահե Գրիգորյանի և Սեդա Սաֆարյանի միջոցով պահանջում է Վերաքննիչից կալանավորել Քոչարյանին և բեկանել գործը կասեցնելու մասին որոշումը։