Մեկնարկել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մեկնարկեց «Աշխատիր Հայաստան» ծրագիրը և տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառում: ծրագիրը նպատակ ունի զարգացնել մարդկային կապիտալը, խթանել զբաղվածությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել՝ հանուն մարդու կյանքի որակի շարունակական բարելավման արժանապատիվ աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ Հայաստանում իրականացվող արմատական բարեփոխումների առանցքն աշխատանքի միջոցով մարդկանց ստեղծագործ կարողությունների լիարժեք ինքնաիրացման համար միջավայրի ստեղծումն է: «Մեր այս նախաձեռնությունն անպայման հաջողելու է և յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալները սեփական աշխատանքի միջոցով ապահովելու կյանքի արժանապատիվ պայմաններ: «Աշխատիր Հայաստան» ծրագիրը կարևոր քայլ է ներառական տնտեսական զարգացում ապահովելու ճանապարհին»,- նշեց Ավինյանը: