«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

«Մեր հանրությունը պատանդ է այս իշխանություն-ընդդիմություն սիմբիոզի ճիրանների մեջ». Լևոն Զուրաբյան

«Մեր հանրությունը պատանդ է այս իշխանություն-ընդդիմություն սիմբիոզի ճիրանների մեջ». Լևոն Զուրաբյան

Խաղաղության պայմանագրի լոկ թուղթը չի կարող ապահովել խաղաղություն, եթե չի զուգորդվում Հայաստանի ռազմական եւ տնտեսական հզորացման ակտիվ ջանքերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ինստիտուցիոնալ բանակցությունների մեջ մտնելու Ադրբեջանի միջազգային պարտավորությունների ստանձնումով, խաղաղապահ ուժերի կողմից ուժի կիրառման մանդատով, Լեռնային Ղարաբաղում Հայաստանի տնտեսական, մշակութային եւ այլ տեսակի աջակցության իրավունքի ընդունումով, - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Առանց նման երաշխիքների ստեղծման, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ կլինի ընդամնեը մի թղթի կտոր, որը ադրբեջանական ռազմական մեքենան, Թուրքիայի աջակցությամբ, կխախտի ցանկացած պահին, երբ նրա դեմը կանգնած չի լինի նրան զսպելու ընդունակ հակադիր ռազմական մեքենա։ Եւ մենք շարունակաբար կունենանք Հայաստանի եւ Արցախի  նվաստացման եւ քայքայման «սողացող» նիկոլական «խաղաղության դարաշրջան»։

Այսօր հայ ժողովուրդը և մեր հանրությունը պատանդ է ուղղակի ընկել այս քաղաքական իշխանություն-ընդդիմություն սիմբիոզի ճիրանների մեջ», նշում է Լևոն Զուրաբյանը:

Այդ «սիմբիոզը», ըստ Զուրաբյանի, հիմնված է «փոխադարձ շահերի վրա». - «Ես չեմ էլ ասում, որ պայմանավորվածություն կա, շատերի մոտ էդ տպավորությունը կա, որ ինչ-որ պայմանավորվածություն կա, և այլն, բայց դա պայմանավորվածություն չի: Ուղղակի Ռոբերտ Քոչարյանի թիմին հաճելի է տեսնել որպես իշխանություն մի անընդունակ, անմեղսունակ, անկարող իշխանություն, որի ֆոնի վրա իրենց թալանի մասին խոսակցությունները արժեզրկվում են, իսկ Նիկոլ Փաշինյանին շատ հաճելի է տեսնել որպես գլխավոր ընդդիմադիր և մարտահրավեր նետող մի իշխանություն, որը այնքան վարկաբեկված է իր թալանի համար և այնքան ատելություն ունի հայ ժողովրդի, հանրության մեջ, որ միշտ վճռական պահերին, ճգնաժամային պահերին, ներքին քաղաքական ճգնաժամերում, ինչը ապացուցեցին նաև ամառվա իրադարձությունները, հենց որ հարցը հասնում է, որ՝ «հա, Նիկոլը վատն ա, բայց թողենք սրանք գա՞ն՝ էս թալանչիները, էս, մենք գիտենք՝ ինչ են արել, քսան տարի թալանել են, նվաստացրել են, և այլն, չէ, ավելի լավ ա թող, ինչքան էլ սա անմեղսունակ ա, անգրագետ ա, ինչքան էլ որ չի տիրապետում պետական կառավարմանը, ավելի լավ ա դա մնա, քան թե էս թալանչիները հետ գան:

Էս սխեման երկուսի համար շատ հաճելի է, երկուսի համար ապահովում է իրենց քաղաքական գոյությունը, այդ գոյության երկարաձգումը», - ընդգծեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում: