«Մեր պետությունը չի կայանալու որպես նորմալ պետություն, մինչև Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հարցերին պատասխան չտանք»

Կոմիտասի անվան պանթեոնում պատասխանելով լրագրողների Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացել, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց.
«Մենք քսան տարի պայքարել ենք գործի կոծկման դեմ, քսան տարի զբաղված ենք եղել նրանով, որ դատապարտել ենք իշխանություններին, որ նրանք այդ գործը փակել են: Կազմակերպիչների մասով այդ գործը փաստորեն անջատեցին, իսկ հետո մոռացության մատնեցին: Այսինքն, մեր պայքարը այս տարիների ընթացքում նաև ուղղված է եղել այդ խնդիրը լուծելուն: Եվ, բնականաբար, այդ գործը պետք է վերջապես վերանայվի, գտնվեն իրական կազմակերպիչները ու պատժվեն:
Կարող եմ ասել, որ այս 20 տարվա մեջ Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը ամենածանր ողբերգական հարվածն են եղել մեր պետականությանը, և երկու գործն էլ պետք է իսկապես վերաբացվեն: Մարտի 1-ն արդեն վերաբացվել է և ընթացքը մենք տեսնում ենք: Մեր պետությունը չի կայանալու որպես նորմալ պետություն, մինչև Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հարցերին վերջնական պատասխան չտանք»:
Ամբողջական տեսանյությում.