Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է
«Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր 69 ուղևորները ստուգվել են»,- «Ազատության» հետ զրույցում ասել է «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը:
Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ որոշ նշաններ է ունեցել.
«Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:
Արդյոք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Միլանից ժամանածներից շատերը բժշկական դիմակներով էին, պատմեցին, որ ջերմաչափվել, ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը, խուճապ չկա:
Ավելին՝ սկզբնաղբյուրի տեսանյութում