«  Հունիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումը կլինի անվճար

Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումը կլինի անվճար

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է առողջապահության նախարարությանը տրամադրել 12 մլրդ 33 մլն դրամ: Ըստ նախարարության ներկայացրած տեղեկության` տրամադրվող գումարի շրջանակում նախատեսվում է ընդլայնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր:

«0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները և հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթն կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայություններ»,- նշված է նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։