«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Մնացականյանը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կողմերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը

Մնացականյանը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կողմերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը:  Վարչապետն իր խոսքում նշել էր, որ իր կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է:

«Հայաստանը բանակցություններում ունի իր մասը: Հայաստանը բանակցող կողմ է: Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այս առումով կա երեք կողմ: Հայաստանը շարունակելու է այդ ամենը անել»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, փետրվարի 1-ին ՀՆիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր.

«Կարծում եմ՝ համանախագահող երկրները, նաև միջազգայինհանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարողհակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, ընդամենը կարող էորոշակի հարթակ ստեղծել բանակցության համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահությունը հաջողել է այդ հարթակը ստեղծելու առումով»