«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Մոսկվան ընդգծել է Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը

Մոսկվան ընդգծել է Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև երկկողմ և եռակողմ հանդիպումների վերաբերյալ:

Հաղորդագրությունում նշվում է, որ եռակողմ հանդիպմանը նախարարները կենտրոնացել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համատեղ ջանքերի վերլուծության վրա՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, և 2022թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունների դրույթների:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաև կապահովեն անխափան էլեկտրամատակարարում ու գազամատակարարում:

Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները վերահաստատել են եռակողմ համաձայնագրերի բոլոր ուղղություններով աշխատանքի ակտիվացման կարևորությունը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, ինչպես նաև մտավորականների և փորձագետների գծով շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեմային՝ շեշտը դնելով մնացած տարաձայնությունների հաղթահարման վրա։

Լավրովը նաև նշել է, որ Մոսկվայում հասկանում են թ՛ե հայկական, թե՛ ադրբեջանական կողմի շահերը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլև մյուսների:

«Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր, որոնք ոչ թե կբխեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ կլինեն հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների» - նշել է ՌԴ արտգործնախարարը: