«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Մուշեղ Շուշանյան. ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Դավիթ Մաթևոսյանի գործով վճիռը

Մուշեղ Շուշանյան. ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Դավիթ Մաթևոսյանի գործով վճիռը

Դավիթ Մաթևոսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակված վճռով  ճանաչվել են արդար դատաքննության և խաղաղ հավաքների իրավունքների խախտումներ։

Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունը ինքնիշխան ազգերի մենաշնորհն է, իսկ նրանք, ովքեր արդարադատություն մուրում են միջազգային/վերազգային կառույցներում՝ երբեք չեն ունենա արդարադատություն։

Փաստանամ Մուշեղ Շուշանյան

Հիղեցնենք, Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նա  դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու շինծու մեղադրանքով։ Դատարանները նրա մեղավորությունը ապացուցված էին համարել 2 ոստիկանների կեղծ և հակասական ցուցմունքներով, հրաժարվելով լսել անձանց, որոնք Դ․Մաթևոսյանին ձերբակալելու պահին նրա հետ էին եղել և կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի կեղծ պնդումը։