Պաշտոնական
Նախարար. «44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացումն ամբողջովին ավարտվել է»
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտվել է, այս պահին հետազոտման մեջ չկա որևէ փորձանմուշ, այսօր հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև նշեց, որ կան նաեւ մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է։ Դրանք, ըստ առողջապահության նախարարի, արխիվացված են ու պահպանվում են պետության կողմից։
Ավելի վաղ զոհվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող կոմիտեն հայտնել էր, որ արտերկիր է ուղարկվել 100 վնասված փորձանմուշ, որոնցից չեն նույնականացվել 5-ը։