Պաշտոնական
Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի երեկվա հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, «Ազատության»-ը փոխանցեցին Օպերայի լրատվական բաժնից:
Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն