Պաշտոնական
Նիկոլ Փաշինյանի իրազեկումը քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝
Օգոստոսի 17-ին` ժամը 18.30-23.00-ն Հանրապետության հրապարակում հավաք և ժ.20.00-ին Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով առաջարկել է օգոստոսի 17-ին՝ 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք անցկացնել։