Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Ավագյանը՝ երիտասարդական հիմնադրամի կազմում
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
Մասնավորապես՝
- 11 միլիոն 604 հազար դրամ կհատկացվի ԿԳՆ-ին մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար:
- 82 միլիոն 795 հազար դրամ կհատկացվի՝ ՀՀ կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոցում ծրագրերի համար:
- 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449 հազար դրամ) զեղճել 20%-ով, որի դեպքում պահանջվող գումարը կազմում է 68 միիոն 588 հազար դրամ:
- Այս նախագծով նախատեսվում է այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել 50 միլիոն դրամ, իսկ մնացած մասը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին:
Նշենք, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը դեռ շարունակում է լինել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, հաղորդում է factor.am-ը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2018 թվականի մայիսի 25-ին հայտնել էր, որ կառույցում 326 մլն դրամի չարաշահում է եղել:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է եղել, որի մասին որևէ հրապարակում չի եղել: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հոգաբարձուների կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, տարածքային կառացարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը