Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լավ չի հասկանում, թե ինչով է պայմանավորված Արցախի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը՝ կապված Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ, գրում է galatv.am-ը:
«Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ եւ այդ հարցերը անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ իրենց ուղարկի աշխատանքով զբաղվելու:
Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն ա տալիս: Այ քեզ բան: Բա պատկերացնու՞մ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի և անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա:
Դուք հասկանու՞մ եք դրա հետեւանքը եւ արդյունքը ինչ կլինի: Սթափվեք, հարգելիներս եւ զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, այն ինչ տեղի է ունեցել ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,-Ճամբարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: