Բանակ
Նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել. նյութեր են նախապատրաստվում
Կապանի զորամասերից մեկում նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է Irakanum.am-ը։ Լրատվականին ահազանգել էին նորակոչիկ Վլե Ֆերոյանի հարազատները։
Ըստ լրատվամիջոցի՝ Վլե Ֆերոյանի հետ միաժամանակ հինգ նորակոչիկ է եղել։ «Վեց երեխա են եղել էնտեղ, բռնում տփում են, մեր տղեն հրաժարվում է ավել անել, բռնում մինչև մեկը դուրսն են պահում»,- ասում է Վլե Ֆերոյանի հորեղբայրը։
Auroranews-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեպքը համակողմանի ուսումնասիրվում է, նյութեր են նախապատրաստվում։