«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. Ուզում են Ռուսաստանին ու Թուրքիային մատների վրա պտտացնել, աղետ է լինելու

Արմեն Խաչատրյան. Ուզում են Ռուսաստանին ու Թուրքիային մատների վրա պտտացնել, աղետ է լինելու

Նորից ուզում ենք Ռուսաստանին ու Թուրքիային մատների վրա պտտացնել, աղետ է լինելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ իրավաբան  Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ Հայաստանի իշխանությունները ոչինչ մինչև վերջ չեն կարողացել այս չորս տարիներին հասցնել, իսկ սրանից հետևում է, որ արտաքին քաղաքականության մեջ որպես գերակա սկզբունք հռչակված խաղաղության դարաշրջանից էլ պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ։

Ըստ բանախոսի՝ չի կարելի լուրջ վերաբերվել խաղաղության մասին իշխանության պնդումներին, երբ մի կողմից նրանք ասում են կարգավորենք հարաբերությունները, իսկ մյուս կողմից նախազգուշացնում են, թե Ադրբեջանը հարձակման լեգիտիմ հիմքեր է կուտակում։

Մանրամասները՝ տեսանյութում։