«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Ոչ մի ապացույց դեռևս չկա». ԵԽԽՎ-ն անտեսել է հայկական պատվիրակության դիմումները

«Ոչ մի ապացույց դեռևս չկա». ԵԽԽՎ-ն անտեսել է հայկական պատվիրակության դիմումները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն չի քննարկել Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը: 

ԵԽԽՎ-ի՝ նախօրեին մեկնարկած նստաշրջանում հիմնական օրակարգից բացի 7 առաջարկ է ներկայացվել անհետաձգելի և ընթացիկ հարցերի քննարկման համար, այդ թվում ՝ «Հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենիք վերադարձի չհիմնավորված ուշացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես մարդու իրավունքների ոլորտում եվրոպական միջազգային ստանդարտների խախտում»:

ԵԽԽՎ բյուրոն, սակայն, հավանություն չի տվել այդ բանավեճին՝ բավարարելով ադրբեջանական պատվիրակության դիմումը։ Վերջինս նամակ է հղել ԵԽԽՎ նախագահին, նշելով նման քննարկման ոչ ընդունելի լինելը։

Նստաշրջանի ընթացքում բարձրացվել է նաև անցյալ տարի Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանների հարցը: Պատասխանելով Ռուբեն Ռուբինյանի հարցին՝ նստաշրջանի ընթացքում ելույթ ունեցող Գերմանիայի արգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ Ղարաբաղում ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից օտարերկրյա վարձկանների մասնակցության ոչ մի ապացույց դեռևս չկա:

Հիշեցնենք, որ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ծայրահեղական վարձկանների տեղափոխման մասին հայտարարել էր Ռուսաստանի ղեկավարությունը, ԱԳՆ-ն, այդ մասին խոսել էր նաև արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։