«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Օրակարգում ոչ թե Լաչինի միջանցքը, այլ երկրորդ ճակատ բացել-չբացելու հարցն է. «ՉԻ»

Օրակարգում ոչ թե Լաչինի միջանցքը, այլ երկրորդ ճակատ բացել-չբացելու հարցն է. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

...Իսկ ի՞նչ է տեղի ունենում Արցախի ու Հայաստանի շուրջ։ Նախ համադրենք մի քանի փաստեր։ Ռուս-ուկրաինական պատերազմում ակնհայտորեն տեղի է ունենում «կալիբրի խոշորացում», և Արևմուտքը հայտարարում է, թե դեմ չէ, որ Ուկրաինան հարվածներ հասցնի նաև Ռուսաստանի տարածքին։ Զուգահեռաբար կտրուկ սրվում է իրավիճակը Բալկաններում, և Սերբիան ու Կոսովոն հայտնվում են նոր պատերազմի շեմին։ Արևմուտքում քննարկվում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Հաջորդ օրը Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, թե շատ լավ պահ է, որ Հայաստանից ստանանք մեր ուզածը։ Նույն օրը Եվրամիությունը հայտարարում է, թե Հայաստանում դիտորդական առաքելության մանդատի ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 19-ին և չի երկարաձգվի։ Նույն օրը «ադրբեջանցի բնապահպանները» փակում են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ 

Այս փաստերի պարզ համադրությունը ցույց է տալիս, որ «գլոբալ խաղացողների» կարծիքով՝ հիմա Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու ամենահարմար պահն է։ Ռուսաստանին դա ձեռնտու չէ, բայց Թուրքիայում ու Ադրբեջանում շատ լավ հասկացել են դա ու փորձում են երկրորդ ճակատ չբացելու դիմաց առավելագույնը պոկել։ Թուրքիան՝ «էներգետիկ հաբ»-ի, Ադրբեջանը՝ Արցախը «հնարավորինս խաղաղ ճանապարհով» հայաթափելու տեսքով։ Ադրբեջանը, բնականաբար, ձգտելու է դա անել ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ և օգնությամբ, իսկ ճանապարհն ընդամենը այն «վինտիլն» է, որը ժամանակ առ ժամանակ բացել-փակելով նրանք «օգնելու են» ռուս խաղաղապահներին, որպեսզի վերջիններս ավելի հեշտությամբ «տեղի էթնիկ հայերին» համոզեն «բոլոր ոլորտներում ինտեգրվել Ադրբեջանին», այսինքն համակերպվել այն մտքի հետ, որ իրենք «Ադրբեջանի քաղաքացիներ են»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ռուս խաղաղապահների «առաքելության» այս բովանդակային ձևափոխմանը, ի դեպ, Ռուսաստանը հազիվ թե կտրուկ դեմ լինի։ Նախ՝ որովհետև այլընտրանք համարյա չկա, և երկրորդ՝ «ինտեգրման գործընթացը» կարող է բավականին երկար տևել, ու իրենք էլ երկար ժամանակ կմնան այնտեղ։ Իսկ նման իրավիճակում, բնականաբար, Արցախի ցանկացած ինքնուրույն քայլ գնահատվելու է որպես «անպատասխանատու ծայրահեղականության դրսևորում» և կոշտ հակազդեցության է արժանանալու առաջին հերթին հենց ռուս խաղաղապահների կողմից (որովհետև դա կարող է հանգեցնել նոր պատերազմի ու հետևաբար՝ երկրորդ ճակատի բացման)։

Պարզ ասած, վիճակն այսպիսին է․ Ադրբեջանն օրեցօր նոր պահանջներ է առաջ քաշում, ռուս խաղաղապահներն էլ հայկական կողմին համոզում են, որ ոչինչ անել հնարավոր չէ, պետք է համակերպվել և ընդունել այդ պահանջները, թե չէ ավելի վատ կլինի։ Իսկ աշխարհասփյուռ հայությունը շարունակում է սրտակեղեք ուղերձներով դիմել այն նույն «միջազգային հանրությանը», որը սրտատրոփ սպասում է, թե վերջապես երբ է «ավելի վատ լինելու»։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: