«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում չճշտված տեղեկություններ չտարածել

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում չճշտված տեղեկություններ չտարածել

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում չճշտված տեղեկություններ չտարածել:

«Լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Մասնավորապես՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվական կայքի աշխատակիցներից մեկը դանակահարվել է։

Պարզաբանենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմանական վնասվածքները ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։

Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին' պատճառով մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն։ Վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։ Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում չճշտված տեղեկություններ չտարածել»: