«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Փաշինյան. Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին (ուղիղ)

Փաշինյան. Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված նոր օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել դպրոցներում դասավանդվող առարկաները:

Փաշինյանն իր դիտարկումները ներկայացրեց Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ:

«Դպրոցներում դասավանդվում է Հայ ժողովրդի պատմություն, և առանձին Հայ եկեղեցու պատմություն: Եկեք վերլուծենք իրավիճակը: Արդյո՞ք նշանակում է, որ հայ ժողովրդի պատմությունը և հայ եկեղեցու պատմությունն իրարից տարանջատ երևույթներ են: Եթե մենք այսպիսի խնդիր ենք դնում, ապա եկեք հայ ժողովրդի պատմությունից առանձնացնենք հայ ժողովրդի ստեղծած ինստիտուտների պատմությունը: Ասենք, պետականության, օրենքների, զինված ուժերի, գիտության, մշակույթի պատմության մասին էլ առանձին առարկաներով դասավանդենք: Հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջատելով մենք ի՞նչ ենք ուզում ասել: Հայ ժողովրդի պատմություն բաղկացած է հայ եկեղեցու, գիտության, մշակույթի պատմությունից  և այսպես շարունակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ Սովետական միության տարիներին հայ ժողովրդի պատմությունից հանել են հայ եկեղեցու պատմությունը: Ըստ նրա՝ հիմա ժամանակն է, որ ստեղծենք միասնական պատմություն՝ առանց կտրելու չափազանց կարևոր ինստիտուտների պատմությունը:

«Այս հարցը ես քննարկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Սովետական ժամանակներից Հայ գրականություն առարկայի դասագրքում չի ներառվել եկեղեցու կողմից ստեղծված գրականությունը: Շատ արժեքավոր կտորներ չեն ներառվել երգի, երաժշտության ծրագրերում: Վերջին տարիներին փորձ է արվել դա կոմպենսացնել Հայ եկեղեցու պատմություն առարկա դասավանդելով, սակայն հիմա պետք է ստեղծենք միասնական պատմություն, որտեղ արտահայտված կլինի հայ եկեղեցու պատմությունը:  Այս աշխատանքում բոլոր ինստիտուտները պետք է ներգրավվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա ընդգծեց, որ խնդիր ենք դրել դառնալ տեխնոլոգիական երկիր, իսկ դրա համար պետք է ճշգրիտ ձևակերպել, թե դպրոցում երեխաներին ինչ առարկաներով են ծանրաբեռնում: Ըստ նրա՝ հնարավոր չէ դրան հասնել, եթե հատուկ ուշադրություն չի դարձվում ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի վրա:

«Դա չի նշանակում, որ մեր երեխաները պետք է ժողովրդի, եկեղեցու, բանակի պատմությունը չիմանան, մեկը մյուսին չպետք է հակադրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: