«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Փաշինյանն ակնկալում է, որ Ալիևը կկրկնի իր հայտարարությունը

Փաշինյանն ակնկալում է, որ Ալիևը կկրկնի իր հայտարարությունը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին:

Վարչապետ Փաշինյանը ելույթ է ունեցել Համաժողովի վարպետաց դասին, ներկայացրել արցախյան հակամարտության պատմությունը, գրում է «Ազատությունը»: Փաշինյանը շեշտել է՝ կոնֆլիկտը, դժբախտաբար, հանգուցալուծված չէ, Ադրբեջանը հրաժարվում է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Արցախի ժողովրդի հետ.

«Բայց մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունը պնդում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, սա շատ տարօրինակ փաստ է, սա նշանակում է, որ նրանք ուզում են տարածքներ առանց մարդկանց։ Արցախի ժողովուրդը գիտի, որ ինքը Ադրբեջանի կազմում անվտանգության երաշխիք չի ունենա», - ասել է նա:

Վարչապետ Փաշինյանը համաժողովի ամբիոնից Ադրբեջանի իր գործընկերոջը՝ նախագահ Ալիևին, հրավիրել է կրկնելու այն, ինչ ինքն է ասել Հայաստանում. Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ «Ալիևը կարող է առաջինը Ադրբեջանի ժողովրդին նշել», - ասել է Փաշինյանը, ապա շարունակել.

«Ես նրանից նույն հայտարարությունն եմ ակնկալում, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի ժողովուրդների համար։ Եթե նրանից նման հայտարարություն լսենք, սա կնշանակի, որ մենք ունենք ճեղքում բանակցային ողջ գործընթացում»։