«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Փաշինյանն իր փրկությունը տեսնում է ՀՀ-ի համար նվաստացուցիչ պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրման մեջ. Զուրաբյան

Փաշինյանն իր փրկությունը տեսնում է ՀՀ-ի համար նվաստացուցիչ պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրման մեջ. Զուրաբյան

«Միանգամայն համաձայն եմ Փաշինյանի հետ, իրեն պետք է դատել, բայց բանակցություններից հրաժարվելու համար։ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Հայ Ազագային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«2019-ին նրան պլան է ներկայացվել, ըստ որի 5 շրջան պետք է հետ տայինք, ԼՂԻՄ-ի տարածքը Քարվաճառով ու Լաչինով պահեինք, ընդ որում անսահմանափակ ժամկետով։ Սա փայլուն լուծում էր, որի մեջ Փաշինյանը չմտավ։

Այսպիսով Ադրբեջանին մղեց դեպի ռազմական լուծում և զրկվեց ՄԽ համանխագահների աջակցությունից։ Մասամբ տգիտություն է, մասամբ էլ ստախոսություն, պնդումը, որ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի իշխանությունները համաձայնել էին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ընդհանրապես խնդրի կարգավորման բոլոր պլաններից որևէ մեկը, եթե իրականացվեր, երանելի վիճակում կլինեինք, համեմատած նրա հետ, ինչ ունենք Փաշինյանի «փայլուն» կառավարման արդյունքում»,-նշել է Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահի կարծիքով ստեղծվել է մի իրավիճակ, որ կարող է խաղաղության պայմանագիր կնքվել Հայաստանի համար շատ նվաստացուցիչ պայմաններով, հենց դրա համար էլ Փաշինյանը վարկաբեկում է իրենից առաջ բանակցային գործընթացը, որպեսզի այդ ֆոնի վրա իր ստորագրածը ընդունելի լինի և կարողանա զսպել ժողովրդի ռեակցիան։ Հետևելով կողմերի հռետորաբանությանը՝ զիջող Փաշինյան և ավելի լկտիացող ու նոր պահանջներ դնող Ալիև, Զուրաբյանը պրոցեսների ակտիվացում է նկատում, որը կարող է վկայել խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման մասին։

Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանը կարծում է, որ այդ պայմանագիրն իր վերջին շանսն է իշխանության մնալու համար, եթե իհարկե կարողանա հաղթահարել դրան հաջորդող ըմբոստության ալիքը երկրում։
«Փաշինյանն իր փրկությունը տեսնում է թեկուզ եւ նվաստացուցիչ պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրման մեջ եւ կան որոշ  ազդանշաններ, որ գործընթացը հենց այդ ուղղությամբ է գնում, այն էլ սրնթաց արագությամբ», նշում է ՀԱԿ փոխնախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․