Փաշինյանը Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագրի հիմնավորումներն ուղարկել է Սարգսյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմը նախագահի աշխատակազմին է ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագրի հիմնավորումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք՝մարտի 10-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների՝ իրավունքի ուժով դադարեցումից հետո Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար: Մարտի 11-ին նախագահն առաջարկությունն առարկություններով վերադարձրել է:
Նշենք, որ ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դիմել է վարչական դատարան` բողոքարկելով վարչապետի հայտարարությունը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։