Փաշինյանը՝ Վանեցյանին. Նրանք պետք է մայթերի տակ «մասկիրովկայով» քայլեն, զբաղվեք այս հարցով
Երեկվանից մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների ու հերթապահություն իրականացրածների ուսման վարձի 20 տոկոս զեղչը Կրթության նախարարությունը իբր չեղարկել է․ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստի մեկնարկին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարի պարզաբանման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման լուրեր տարածողները հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ և նրանց անունները հայտնի են։
«Այդ գող-ավազակները պետք է այս երկրում իրենց լա՞վ զգան, պարոն Վանեցյան․ նրանք պետք է մայթերի տակ «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես․ զբաղվեք այս հարցով»,- դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ասաց վարչապետը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական՝ factor.am-ի տեսանյությում