Պաշտոնական
Փաշինյանը զանգել է Պուտինին
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում: Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին», -ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։