«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 18

Պատմության այս օրը. ապրիլի 18

Այսօր ռադիոսիրողների համաշխարհային օրն է

Այսօր հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրն է

2002 - Ստեղծվեց «9-րդ ալիք» հայկական մարզային ոչ պետական հեռուստառադիոընկերությունը:

1956 - Ծնվել է ամերիկացի դերասան Էրիկ Ռոբերտսը։

1946 - ՄԱԿ-ի կազմավորման կապակցությամբ Ժնևում հայտա­րար­վում է Ազգերի Լիգայի գործունեության դադա­րեց­ման մասին։

1925 - Կազմավորվեց Ռադիոսիրողների Միջազգային Միու­թյու­նը։

1922 - Մոսկվայում սկսում է գործել առաջին քաղաքային ավ­տո­բուսը։

1917 - Ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան Գեորգի Վիցինը։

Առավել հայտնի է իր կերտած Ցանցառ բեմական կերպարով՝ ժողովրդի լեզվով Չաղ-Ցանցառ-Նիկուլին եռյակից։ 

1906 - Երկրաշարժը և նրան հաջորդած հրդեհն ավերում են Սան Ֆրանցիսկոյի մեծ մասը։

1902 - Աշխարհում առաջին անգամ օգտագործվեց հանցագործի հայտնաբերման մեթոդը՝ մատնահետքերի միջոցով:

1877 - Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամ. գեն. Ա. Տեր-Ղուկասով) 1877 թվականի ապրիլի 18-ին ազատագրել է Բայազետը, որտեղ թողնված ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվ. 6-28-ը հերոսաբար մաքառել է քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ:

1858 - Ծնվել է նշանավոր գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

Շիրվանզադեի հայտնի գործերն են՝ «Նամուս», «Պատվի համար», «Արտիստը», «Քաոս»։

1853 - Շահագործման հանձնվեց Ասիայի առաջին երկաթգիծը, (Բոմբեյ-Տաննա, 36 կմ):

1826 - Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոնում տեղի ունեցավ գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Օբերոն» օպերայի պրեմիերան:

1506 - Հռո­մում սկ­սում են կա­ռու­ցել Սբ. Պետ­րո­սի տա­ճա­րը: