«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սեռական աշխատողների բռնությունից և դաժանությունից պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) *

Ազգային

  • ԱՄՆ - Պանամերիկյան ավիացիայի օրը (Pan American Aviation Day) *
  • ԱՄՆ - Ռայթ եղբայրների օրը (Wright Brothers' Day) *
  • ԱՄՆ - Թխկու օշարակի ազգային օրը (National Maple Syrup Day) *
  • ԱՄՆ - Կրկնակի նվիրատվության օրը (Re-gifting Day) *
  • Բելառուս - Բելառուսական կինոյի օրը
  • Բութան - Ազգային օրը
  • Թունիս - Սահարայի միջազգային փառատոն  (International Festival of the Sahara) *
  • Թունիս - Ազգային հեղափոխության տոնը (Fête nationale de la révolution) *
  • Իրաք - Քուրդիստանի դրոշի օրը
  • Կուբա - Բեթանիայից Սուրբ Ղազարոսի օրը *
  • Ռուսաստան - Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի օրը
  • Ռուսաստան - Պետական սուրհանդակային ծառայության աշխատակիցների օրը *
  • Ռուսաստան - Առավոտյան պատրանքների տոնը *
  • Ռուսաստան - Լոգարանային նավատորմերի օրը *
  • Ուկրաինա - Պետական գործադիր ծառայության աշխատողի օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1998 - ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսեցին «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:
1989 - FOX հեռուստաընկերությամբ առաջին անգամ ցուցադրվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը:
1926 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց:
1925 - ՍՍՀՄ-ի և Թուր­քի­ա­յի միջև չե­զո­քու­թյան պայ­մա­նա­գիր ստո­րագր­վեց:
1920 - Էջմիածնի մա­տե­նա­դա­րա­նը հայ­տա­րար­վեց պե­տա­կան սե­փա­կա­նու­թյուն։ 1939 թվա­կա­նին հա­վա­քա­ծուն տեղափոխ­վեց Երևան։
1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները 
պետականացվեցին։
1903
 - Ռայթ եղբայրներն իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ բարձրացան:
1777 - Ֆրանսիան ճանաչեց ԱՄՆ-ի անկա­խու­թյունը:
1637 - Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի ունեցավ քրիստոնյաների ապստամբություն:


ԾՆՎԵԼ ԵՆ

1922 - Մելինե Համամջյան, հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (մ. 1999)
1936 -  Ֆրանցիսկ Առաջինը (Խորխե Մարիո Բերգոլո) Հռոմի պապ

  • Հռոմի պապը մեր՝ հայերիս, հիշողությունների մեջ յուրօրինակ տեղ զբաղեցրեց: Դրան մեծապես նպաստեց վերջինիս այցը Հայաստան: 2016-ի հունիսի 24-ին Հռոմի սրբազան քահանայապետի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
  • Վերջինիս Հայաստան կատարած այցի պատվին ՀՀ կենտրոնական բանկը թողարկեց հուշամեդալ, որի կարգախոսն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
  • «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ դրեց «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ:
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Խոր Վիրապի վանքում աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան և հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես խաղաղության ուղերձ:
  • Հունիսի 26-ին Հռոմի պապի այցը Հայաստան ավարտվեց:

1887 - Յոզեֆ Լադա, չեխ նկարիչ և գրող
1778 - Հեմֆրի Դևի, անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս
1770 - Լուդվիգ վան Բեթհովեն, գերմանացի կոմպոզիտոր (վ. 1827)