«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 21

Պատմության այս օրը. դեկտեմբերի 21

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ձմեռային արևադարձի օրը (Winter Solstice)
  • Խաչբառի ծննդյան օրը
  • Բասկետբոլի ծննդյան օրը
  • Հեշտանքի համաշխարհային օրը (Global Orgasm Day) *

Կրոնական

  • Զրադաշտականություն - Զրադաշտ Մարգարեի տոնը *
  • Սլավոնական - Կարաչուն (Կորոչուն) - ձմեռային արևադարձի օր *
  • Հեթանոսական - Յոլի տոնը *

Ազգային

  • Աֆղանստան - Յալդայի գիշեր (Շաբ-ե Յալդա) *
  • Գվատեմալա - Սուրբ Թոմաս օրը
  • Իսրայել - Ուսուցչի օրը
  • Իրան - Յալդայի գիշեր (Շաբ-ե Յալդա) *
  • Չինաստան - Ջունչժի փառատոն - ձմեռային արևադարձ *
  • Նիդերլանդներ - Սուրբ Թոմասի օրը
  • Ռուսաստան - Թաթ սեղմելու օրը
  • ԱՄՆ - Տապակած ծովախեցգետնի ազգային օրը (National French Fried Shrimp Day)
  • ԱՄՆ - Կիվի ազգային օրը (National Kiwi Fruit Day)
  • ԱՄՆ - Նրբամարմին աղջիկների երախտագիտության ազգային օրը (National Short Girl Appreciation Day)
  • ԱՄՆ - Անօթևան մարդկանց հիշատակի ազգային օրը (National Homeless person ' s Memorial Day)
  • ԱՄՆ - «Կոկիտո» կոկտեյլների ազգային օրը (National Coquito Day)
  • ԱՄՆ - Ֆրանսիական տապակած ծովախեցգետինների ազգային օրը
  • Տաջիկստան - Յալդի գիշեր (Շաբ-ե Յալդա) *
  • Թուրքմենստան - Սապարմուրատ Նիյազովի հիշատակի օրը
  • Ֆիլիպիններ - Զինված ուժերի օրը
  • Ֆինլանդիա - Սուրբ Թոմասի օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ինտերների և Youtube-ի պատմության մեջ առաջին անգամ մեկ տեսանյութի դիտումը գերազանցեց 1 միլիարդը։

  • Տեսանյութը հարավկորեացի կատարող PSY-ի՝ Պակ Չե Սանի «Gangnam Style» հոլովակն էր։

1991 - Խորհրդային բանակի վերջին զորամասերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից:
1970 - Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպեցին Ռիչարդ Նիքսոնն ու Էլվիս Փրեսլին, որը հետագայում արտացոլվել է «Էլվիսը հանդիպում է Նիքսոնին» (1997) գեղարվեստական ֆիլմում։
1968 - «Ապոլոն 8» տիեզերանավը երկրից լուսին թռիչք կատարելով դարձավ առաջին տիեզերանավը, որն ապահով վերադարձավ լուսնից:
1967 - Փոխպատվաստված սր­տով առա­ջին հի­վան­դը՝ Լու­իս Վաշ­կանս­կին մա­հա­նում է վի­րա­հա­տու­թյու­նից 18 օր անց Քեյփ­թա­ու­նում (Հա­րա­վա­յին Աֆ­րի­կա):
1966 - ԽՍՀՄ-ում իրականացվեց «Լունա 13» միջմոլորակային կայանի բարեհաջող մեկնարկը։
1965 - ԽՍՀՄ-ում արձակվեց «Կոսմոս 101» Երկրի արհեստական արբանյակը։
1958 - Շառլ դը Գոլն ընտրվում է Ֆրանսիական Հինգերորդ Հանրապետության առաջին նախագահ։
1955 - Մահացավ հայ պետական, ռազմական և քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի երախտավորներ Գարեգին Նժդեհը:
1937 - Տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի` Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկների» պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում):
1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը։
1917 - Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը։
1913 - Ամերիկյան «New York World» թերթում տպագրվեց առաջին խաչբառը, որը կազմել էր Արթուր Ուինը:
1912 - Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։
1898 - Պիեռ և Մարի Կյուրիները հայտ­նա­գործեցին ռադիումը:
1891
 - Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանողներ անցկացնում են առաջին բասկետբոլային խաղը:
1846 - Ռոբերտ Լիսթոնը կատարեց առաջին անզգայացումով վի­րա­հա­տու­թ­յու­նը Եվրո­պայում:
1599 - Ինկվիզիցիայի դատի ժամանակ Ջորդանո Բրունոն հրաժարվում է հետ կանգնել իր գա­ղա­փարներից:


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Քրիստիան Ձակկարդո, իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան, Միլան ակումբի խաղացող
1977 - Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ 
1967 - Միխեիլ Սաակաշվիլի,
վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ
1948 - Սեմյուել Լ. Ջեքսոն, ամերիկացի դերասան 

  • Խաղացել է 120-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավորներից են «Աստղային պատերազմների» ֆիլմաշարը, «Քրեական ընթերցվածք», «Անփառունակ սրիկաները», «Ջանգո ազատագրված», «Զզվելի ութնյակը», «Լավ տղաներ»:

1937 - Ջեյն Ֆոնդա, ամերիկացի դերասանուհի 

  • Ջեյն Ֆոնդան մոտ 40 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 30-ի, որոնց թվում. 7 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը՝ «Կլյուտ» (1972) և «Վերադարձ տուն» (1979) Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, 13 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 6-ը, 2 BAFTA, 1 Էմմի մրցանակ և այլն:

1895 - Ձիգա Վերտով, խորհրդային կինոռեժիսոր
1879 - Իոսիֆ Ստալին, նշանավոր խորհրդային կուսակցական քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ
1851 - Արփիար Արփիարյան, հայ գրող, հրապարակախոս
1773 - Ռոբերտ Բրոուն, բրիտանացի (շոտլանդացի) բուսաբան