«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 25

Պատմության այս օրը. դեկտեմբերի 25

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սուրբ Ծնունդը նոր հույան օրացույցով *

Կրոնական

  • Լյութերական - Սուրբ Ծնունդ *
  • Կաթոլիկ - Սուրբ Ծնունդ *
  • Հեթանոսական - Նարդուգան *
  • Սլավոնական - Կոլյադա *
  • Ուղղափառ - Սուրբ Սպիրիդոն Տրիմիֆունտ Հրաշագործի հիշատակի օրը

Ազգային

  • ԱՄՆ - Դդմով կարկանդակի ազգային օրը
  • ԱՄՆ - Խոհարարի համբույրի օրը
  • Թայվան - Սահմանադրության օրը
  • Իսրայել - Տասներորդ տևետ *
  • Կամերուն - Երեխաների պաշտպանության օրը
  • Հնդկաստան - Բհագավատ Գիտա Ջանյանտի (Բհագավատ Գիտայի հայտնության օրը) *
  • Հնդկաստան - Մոկշադա Էկադաշի (Mokshada Ekadashi) *
  • Հնդկաստան - Արդյունավետ կառավարման օրը
  • Մեծ Բրիտանիա - Եղիսաբեթ II-ի ավանդական ուղերձը Ազգերի համագործակցության և Միացյալ Թագավորության ժողովուրդներին
  • Մոզամբիկ - Ընտանիքի օրը
  • Չինաստան - Սահմանադրության օրը
  • Պակիստան - Քուայդ-ի-Ազամ օրը *
  • Պերու - Տականակույ *

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Հյուսիսային կիսագնդում՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ երկու շաբաթ տեղի ունեցավ անոմալ երևույթ՝ տեղում էր սառցե անձրև։
1997 - Վախճանվեց ազգությամբ հայ բնախույզ, օվիանոսագետ Անիտա Կոնտին։

  • Ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն է։ 
  • «Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր: Նրանց տարերքը ճամփորդելն էր: Ես և եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության և գրքերի շրջապատում,ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով:Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել...»։

1991 - ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց:
1991 - Ուզբեկստանն անկախացավ ԽՍՀՄ-ից:
1990 - Համացանցի ծննդյան օրն է։

  • Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվեց ապահովել Hypertext Transfer Protocol հաճախորդի ու սերվերի միջև կապը։

1989 - Գնդակահարվեց Ռումինիայի ղեկավար Նիկոլաե Չաուշևսկուն կնոջ հետ, ով կառավարել է 1965-1989 թթ.: Չաուշևսկուն գորբաչովյան վերակառուցման սուր քննադատ էր:

1980  - ASALA. Պայթեցվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Քլոթըն օդանավակայանի ռադարային կայանը, իսկ օդանավերի վայրէջքի ուղու վրա տեղադրված երկրորդ ռումբը վնասազերծվում է։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1979 - Խորհրդային զորքերը ներխուժեցին Աֆղանստան. սկսվեց աֆղանական պատերազմը:
1962 - Տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի առաջնադիտումը, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում:
1958 - Խորհրդային քրեական օրենսգր­քից հան­վեց «ազ­գի թշ­նա­մի» հաս­կա­ցու­թյու­նը, իսկ ազա­տազրկ­ման ժամ­կե­տը կրճատ­վեց` 25-ից 15 տա­րի:
1946 - ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ առաջին անգամ Եվրոպայում թողարկվեց ատոմային ռեակտորը։
1920 - Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն` Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ:
1759 - Ֆիզիկոս Ջոզեֆ Ադամ Բրաունը ստացավ պինդ սնդիկ:


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Ադրիան ֆոն Ցիգլեր, շվեյցարացի երգահան 
1971 - Դայդո, բրիտանացի երգչուհի 
1930 - Արմենակ Ալաջաջյան
, հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ
1927 - Ռամ Նարայան, հնդիկ երաժիշտ։
1903 - Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան), հայ արձակագիր, մանկագիր (վ. 1978)
1899 - Համֆրի Բոգարտ, ամերիկացի կինոդերասան 

  • Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան հատկցրել է պատվավոր 1-ին տեղը։
  • Բոգարտի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Կասաբլանկա», «Աֆրիկական թագուհին», «Ապստամբություն Քեյնի վրա», «Մալթյան բազեն», «Բարձր Սիերրա», «Ունենալ և չունենալ», «Խորը քուն», «Կի-Լարգո»:

1890 - Ալեքսանդր Հակոբյան, մեխանիկ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)
1642 - Իսահակ Նյուտոն, անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփաև աստվածաբան (մ. 1727)