«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հոկտեմբերի 29

Պատմության այս օրը. հոկտեմբերի 29

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Բալետի համաշխարհային օրը (World Ballet Day) *
  • Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Stroke Day) *
  • Փսորիազի դեմ պայքարի միջազգային օրը (World Psoriasis Day) *
  • Ինտերնետի միջազգային օրը (International Internet Day) *
  • «Կարինյան» գինու միջազգային օրը (International Carignan Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Մենակյացներիտ ազգային օրը (National Hermit Day) *
  • ԱՄՆ - Համացանցի ազգային օրը (National Internet Day) *
  • ԱՄՆ - Կատվի ազգային օրը (National Cat Day) *
  • ԱՄՆ - Վարսակի ազգային օրը (National Oatmeal Day) *
  • ԱՄՆ - Ցեմենտի օրը (Cement Day)
  • Իրան - Կիրա Մեծի օրը *
  • Իսպանիա - Սուրբ Նարցիսի տոնը (Սուրբ Մարտինս) *
  • Հայաստան - Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի hիշատակության օրը *
  • Հոնգ Կոնգ - Գինու փառատոն (Hong Kong Wine & Dine Festival) *
  • Մոնղոլիա - Մայրաքաղաքի օրը
  • Ռուսաստան - Երկար խայտաբղետ շարֆերի օրը *
  • Սերբիա - Սահմանադրության ընդունման օրը
  • Սլովակիա - Լյուդովիտ Շտուրի ծննդյան օրը *
  • Ուկրաինա - Ռազմական ֆինանսիստի օրը

* Հոկտեմբերի 29-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ավելի քան 20 տարվա գոյությունից հետո փակվեց «Եթե» ֆանտաստիկայի առաջին ռուսական ամսագրերից մեկը։
2012 - Microsoft-ը ներկայացրեց Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգը։
2004 - Էկրան ելավ «Սղոց. գոյատևման խաղ» ֆիլմը:
1998 - ԱՄՆ-ում տիեզերք արձակվեց ամենածեր տիեզերագնաց Ջոն Գլենը (77 տարեկան և 103 օր):
1983 - ASALA. Նռնակ է նետվում Լիբանանում Ֆրանսիայի դեսպանատան վրա՝ պատճառելով նյութական վնասներ։ 

  • Արարքի պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։ 
  • Նույն օրը իրականացվում է հարձակում Լիբանանում թուրքիայի դեսպանատան վրա։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի «Նահատակ Վիգեն Այվազյան Անձնասպանական Խմբակ»։ Գործողությունը ստացել էր «Նահատակ Խաչիկ Հաւարեան Գործողութիւն» անվանումը։ 
  • Գործողության ավարտին անդամներից Նշան Դանիելյանը հանձնվում է լիբանանյան իշխանություններին։ Նա ազատ է արձակվում 1986-ի Մայիսի 8-ին, ապա կրկին բանտարկվում։ Դատը վերջնականապես փակվում է 1997-ի հունիսի 11-ին և Դանիելյանը ազատ է արձակվում։

1981 - ASALA. Ոստիկանությունը վնասազերծում է Ժնևի բանկերից մեկի մոտ տեղադրված երկու ռումբեր։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1969 - ARPANET նախագծի շրջանակներում ցանցի երկու համակարգիչների միջև տվյալների առաջին փոխանցումը՝ ինտերնետի ծնունդը:
1961 - Սիրիան
դուրս է գալիս Միացյալ արաբական հանրապետության կազմից։
1947 - Չոր սառույցն առաջին անգամ օգտագործվում է անձրև բերելու համար:
1945 - Նյու Յորքում առաջին անգամ վաճառքի հանվեցին գնդիկավոր գրիչները (արտոնագրումից 57 տարի անց):
1929 - Wall Street-ի ֆոնդային բորսայի փլուզման օրը, որը հայտնի է որպես «սև երեքշաբթի»:
1923 -
Օսմանյան կայսրության կործանումից հետո Թուրքիան դառնում է հանրապետություն և Մուսթաֆա Քեմալը (հետագայում Աթաթուրքը) դարձավ նրա առաջին նախագահը:
1922 - Իտալական ֆաշիստների Հռոմի երթի արդյունքում Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուել III-ը Բենիտո Մուսոլինիին նշանակում է վարչապետի պաշտոնում:
1863 - Ժնևի միջազգային կոնֆերանսում (Շվեյցարիա) հիմնադրվեց Միջազգային Կարմիր Խաչը:
1607 - Արման Ժան դու Պլեսի դե Ռիշելյեն
Սորբոնում պաշտպանել է աստվածաբանության դոկտորի աստիճան:


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Էրիկ Սաադե, շվեդ երգիչ
1972 - Գեբրիել Յունիոն, ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել
1970 - Էդվին վան դեր Սար, հոլանդացի ֆուտբոլիստ
1968 - Վարդան Խաչատրյան, հայ ֆուտբոլիստ
1950 - Աբդուլա Գյուլ, թուրք քաղաքական գործիչ
1901 - Միլդրեդ Հարիս, ամերիկացի համր ֆիլմերի դերասանուհի (մ.1944)
1899 - Ակիմ Թամիրով (Հովակիմ Թամիրյանց), ամերիկացի հայազգի կինոդերասան (մ.1972)