Պատմության այս օրը. սեպտեմբերի 30
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Թարգմանչի միջազգային օրը (International Translation Day) *
- Աստվածպղծության միջազգային օրը (International Blasphemy Day) *
- Փոդքասթի միջազգային օրը (International Podcast Day) *
- Օրթոդոնտի միջազգային օրը *
- K-Pop-ի օրը (K-Pop Day) *
- Ռումիի օրը (Rumi Day) *
- «Թանդերբյորդներ. միջազգային փրկարարներ» հեռուստասերիալի օրը *
Ազգային
- ԱՄՆ - Մարդկանց սիրելու ազգային օրը (National Love People Day) *
- ԱՄՆ - Մաստակի ազգային օրը (National Chewing Gum Day) *
- ԱՄՆ - Ցեխի դիմակի ազգային օրը (National Mud Pack Day) *
- ԱՄՆ - Կանանց առողջության և ֆիթնեսի ազգային օրը (National Women s Health & Fitness Day) *
- ԱՄՆ - Տաք գլինթվեյն-սիդրի ազգային օրը (National Hot Mulled Cider Day) *
- ԱՄՆ - Ձիթապտղի յուղի առաջին մզման ազգային օրը (Extra Virgin Olive Oil Day) *
- Բոտսվանա - Անկախության օրը
- Թուրքմենստան - Ազգային անվտանգության մարմինների աշխատողների օրը
- Լեհաստան - Տղաների օր *
- Կանադա - Վերականգնման օրը (Recovery Day) *
- Կանադա - Նարնջագույն վերնաշապիկի օրը (Orange Shirt Day) *
- Կանադա - Թխկու տերևի օրը (Maple Leaf Day) *
- Հարավային Կորեա - Բերքի փառատոն (Chhusok) *
- Ղազախստան - Արդարադատության մարմինների աշխատողների օրը
- Մեքսիկա - Խոսե Մարիա Մորելոսի ծննդյան օրը *
- Ռուսաստան - Ինտերնետի օրը *
- Ռուսաստան - Չվելու օրը *
- Ռուսաստան - Ճմլկոտվել-մլռկոտվելու օրը *
- Ուկրաինան - Որդեգրման օրը *
- Ուկրաինա - Գրադարանների օր
* Սեպտեմբերի 30-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2005 - Դանիական «Jyllands-Posten» թերթում հրապարակվեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ, ինչն առաջացրեց, այսպես կոչված, «ծաղրանկարային սկանդալը»:
1998 - Ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովին շնորհվեց Ռուսաստանի բարձրագույն պարգևը՝ Սուրբ Առաքյալ Անդրեյ Պերվոզվանսկու թիվ 1 շքանշանը:
1994 - Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը հայտարարեց Իսրայելի տնտեսական բոյկոտի դադարեցման մասին (բոյկոտը տևել է 46 տարի):
1994 - Կանադայի Գերագույն դատարանը որոշեց, որ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող տղամարդու համար որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է օգտագործել հարբած լինելու փաստը:
1991- Ռազմական հեղաշրջման արդյունքում Ժան Բերտրան Արիստիդը պաշտոնանկ արվեց Հաիթիի նախագահի պաշտոնից:
1982 - Ստեղծվեց «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբը՝ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ:
1980 - Իսրայելը ներկայացրեց իր նոր արժույթը՝ շեկելը։
1954 - Անցնելով բոլոր փորձությունները գործարկվեց ամերիկյան առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը»:
1941 - «Թայֆուն» գործողության սկիզբը (գերմանացիների հարձակումը Մոսկվայի վրա):
1938 - Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի միջև ստորագրվել է մյունխենյան համաձայնագիրը՝ Սուդետի մարզը Գերմանիային փոխանցելու մասին:
1935 - Բոստոնում տեղի ունեցավ Ջորջ Գերշվինի «Պորգին ու Բեսը» օպերայի առաջնախաղը:
1929 - Մայնի Ֆրանկֆուրտում գերմանացի ավտո-կոնստրուկտոր Ֆրից ֆոն Օպելը՝ հայտնի Ադամ Օպելի թոռը, թռիչք կատարեց հրթիռային շարժիչներով օդանավով։
- Թռիչքի 75 վայրկյանի ընթացքում նա հաղթահարեց ավելի քան 3 կմ։
1929 - «Բի-բի-սի» անգլիական ծառայությունը կատարեց իր առաջին հեռուստահեռարձակումը։
1928 - Անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարեց պենիցիլինի գյուտի մասին:
1916 - Յա.Ի.Նագուրսկին M-9 հիդրոինքնաթիռով կատարեց «մահվան օղակը»։
1908 - МХАТ-ի բեմում առաջին անգամ բեմադրվեց Մորիս Մետեռլինգի «Կապույտ թռչունը»:
1906 - Փարիզում սկսվեց տաք օդով օդապարիկներով առաջին միջազգային մրցումները:
- Հաջորդ օրը հաղթող է ճանաչվել ամերիկյան բանակի լեյտենանտ Ֆրենկ Լամը, որը վայրէջք է կատարել անգլիական Ուիթբի քաղաքում (Յորքշիր կոմսություն):
1902 - Արտոնագրվեց արհեստական մետաքսը (վիսկոզին)։
1901 - Ֆրանսիայում ներդրվեց 36 կմ/ժ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցումը:
1882 - Ամերիկյան Էփլթոն քաղաքում (Վիսկոնսին նահանգ) Ֆոքս գետի վրա գործարկվեց աշխարհում առաջին հիդրոէլեկտրակայանը (Էդիսոնի համակարգով):
1846 - Չարլսթոնում (ԱՄՆ, Մասաչուսեթս) դոկտոր Ուիլյամ Մորտոնը առաջին անգամ ատամը քաշել է դիէթիլային եթերայուղով անզգայացման միջոցով:
1813 - Աշխատանքն սկսեց Պարագվայի առաջին կոնգրեսը, որը երկիրը հռչակեց անկախ հանրապետություն:
1809 - Ֆորտ Ուեյնում (ԱՄՆ) պայմանագիր կնքվեց հնդկացիների հետ՝ իրենց հողատարածքներից 3 միլիոն ակր ամերիկացիներին զիջելու մասին:
1791 - Վիեննայում տեղի ունեցավ Մոցարտի վերջին՝ «Կախարդական ֆլեյտա» օպերայի առաջնախաղը:
1630 - Դատավճիռ կայացվեց ԱՄՆ-ի առաջին հանցագործ՝ Ջոն Բիլինգտոնի նկատմամբ։
- Նա կախաղան բարձրացվեց սպանության համար:
1452 - Մայնցում Յոհան Գուտենբերգը տպագրեց առաջին Աստվածաշունչը:
1399 - Հենրի IV-ը հռչակվեց Անգլիայի թագավոր:
ԾՆՎԵԼ ԵՆ
1975 - Մարիոն Քոտիար, ֆրանս-ամերիկյան դերասանուհի և երգչուհի
1964 - Մոնիկա Բելուչի, իտալացի դերասանուհի
1962 - Ֆրենկ Ռայկարդ, հոլանդացի ֆուտբոլիստ
1931 - Ջանսուղ Չարկվիանի, վրացի բանաստեղծ
1930 - Սվետլանա Գրիգորյան, հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհի
1934 - Հենրիկ Մալյան, հայ ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ (մ. 1988)
1919 - Գևորգ Էմին, հայ բանաստեղծ (մ. 1998)
1908 - Դավիդ Օյստրախ, ուկրաինացի թավջութակահար (մ. 1974)
1898 - Ռենե Ադոր, ֆրանս-ամերիկյան դերասանուհի (մ. 1933)
1895 - Լյուիս Մայլսթոուն, ամերիկացի ռեժիսոր, դրամատուրգ (մ. 1980)
1207 - Ռումի, պարսից բանաստեղծ