«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում. կան զոհեր և վիրավորներ

Պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում. կան զոհեր և վիրավորներ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Կան զոհեր և վիրավորներ, այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ, նշում է ԱԻՊԾ-ն։
Հաղորդվում է, որ այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից էլ հայտնում են, որ բազմաթիվ տուժածներ կան, որոնք իրենց մոտ են տեղափոխվել այրվածքներով։ Նրանց բուժօգնություն ցուցաբերելու համար ներկայում բավարար քանակի դեղամիջոցներ չկան։

Ստեփանակերտից բժիշկ Մարատ Հարությունյանը ֆբում գրում է.
«Խնդրում եմ բոլոր բժիշկներին և բուժքույրերին գան մանկան և հանրապետական հիվանդանոցներ, աղաչում եմ եկեք»:

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից տուժածներին։ Այս մասին հայտնում է ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորակազմի Telegram ալիքը։
Նշվում է, որ առավել ծանր վիրավորներին նրանք տեղափոխել են ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր։

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ, վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով՝ տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա:

Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 6650 անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով»,– ասված է հաղորդագրությունում: