«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ՊԲ զինծառայող է զոհվել, ևս ութը վիրավորվել են

ՊԲ զինծառայող է զոհվել, ևս ութը վիրավորվել են

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է.

Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող:

Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Քիչ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր 7 զինծառայողի վիրավորվելու մասին: