ՊԵԿ նախագահն ավտոմաքսատան դեպքը համարում է «փոքրիկ էպիզոդ» (տեսանյութ)
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ Արարատյան մաքսատանը Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին, երբ վարչապետը մաքսատան մի աշխատակցի հրահանգեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել, գրում է factor.am-ը:
«Դա՞ է Ձեզ հետաքրքրում։ Ես ավելի հետաքրքիր հարցեր էի սպասում: Հիմա դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը, ձեր կարծիքով, առերևույթ սենսացիա է պարունակում: Այն, ինչ վարչապետը տեսավ ու նրա դուրը չեկավ, նա որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդոր ուղղեց: Այդ կոչին կամ հորդորին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ավտոմաքսատան պետը. «Այդ մարդկանց ընտրությունն է»:
Ավելին՝ տեսանյութում