Տարածաշրջան
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ վարորդական իրավունքի վկայականները ճանաչող օրինագիծը
![Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ վարորդական իրավունքի վկայականները ճանաչող օրինագիծը](/_nw/122/80166422.png)
Ռուսաստանի պետդուման հունիսի 29-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու պարագայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման պարագայում»,- ասվում է օրինագծում։