«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պետդումայի պատգամավոր. Պետք է խստագույնս պատժել «թուրքական պրոքսի» հանդիսացող Ադրբեջանին (տեսանյութ)

Պետդումայի պատգամավոր. Պետք է խստագույնս պատժել «թուրքական պրոքսի» հանդիսացող Ադրբեջանին (տեսանյութ)

Նախօրեին ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ է արել պատժել Ադրբեջանին Արցախում իրականացրած սադրիչ գործողությունների եւ ռուսաստանցի խաղաղապահներին չենթարկվելու համար։

«Ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը, մերոնք (ՌԴ ՊՆ) ասացին, որ նրանք հետ նահանջեն ելման դիրքեր, ԵՒ նրանք պաշտոնապես հայտարարեցին, որ զբաղեցրած տարածքներից չեն հեռանա: Այնպես որ Թուրքիայի «արբանյակի», Թուրքիայի «պրոքսի պետության» կողմից ագրեսիայի այդ քաղաքականությունն իրական վտանգ է ներկայացնում։ Պետք է պատժել խիստ և միանշանակ։ Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի նավթարդյունաբերությունը: Մենք դրա կարիքը չունենք, այն չափազանց խոցելի է: Եթե ​​մարդիկ չեն հասկանում խոսքերը, հավանաբար ստիպված կլինեն հասկանալ գործերը: Եթե ​​մենք դա չանենք, գոյություն չենք ունենա»,-ասել է ռուսաստանցի պատգամավորը: